կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրման պլաններ չկան. ԵՏՀ ներկայացուցիչ

ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրման պլաններ չկան. ԵՏՀ ներկայացուցիչ

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ ներդնելու պլաններ չկան, այդ թեման չի քննարկվում անհրաժեշտ նախադրյալների բացակայության պատճառով: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը, տեղեկացնում է Belta-ն:

Ժակսիլիկովը, մասնավորապես, նշել է. ՛՛ԵԱՏՄ շրջանակներում ոչ մի պայմանագրում, ոչ մի ակտում չի խոսվում միասնական արժույթի ներդրման մասին։ Նման ծրագրեր չկան։ Նման ծրագրեր չկան նաեւ մինչեւ 2025 թվականը զարգացման ռազմավարության մեջ, բանակցություններ չեն ընթանում այդ հարցով։ Այդ թեման չի քննարկվում՛՛:

  • Կիսվել: