երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵԱՏՄ–ում ազգային օպերատորը կտուգանվի 30-50 հազար դրամով, եթե չկատարի իր պարտավորությունը

ԵԱՏՄ–ում ազգային օպերատորը կտուգանվի 30-50 հազար դրամով, եթե չկատարի իր պարտավորությունը

ԵԱՏՄ–ում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից պարտավորությունները չկատարելը կտուգանվի 30-50 հազար դրամով։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2022 թ. ապրիլի 19-ին։
 
Ըստ որոշման` եթե ազգային օպերատորը խախտումը մեկ ամսվա ընթացքում կրկին կատարի, ապա կտուգանվի 50 հազար դրամի չափով։ Եթե խախտումը մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի է կատարվել, ապա դա կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի ազգային օպերատորի գործունեությունը դադարեցվի։
Նշենք, որ ազգային օպերատորը ապահովում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը մշտական հիմունքներով՝ շաբաթական 7 օր և օրվա ընթացքում 24 ժամ։
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ միության անդամ պետություններում մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը կաճի։

  • Կիսվել: