հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱՏՄ-ում ապրանքների փոխադրման արագացման համար պետք է զարգացնել թվային համակարգը. Սմաիլով

ԵԱՏՄ-ում ապրանքների փոխադրման արագացման համար պետք է զարգացնել թվային համակարգը. Սմաիլով

Անհրաժեշտ է զարգացնել թվային համակարգերը, որպեսզի Եվրասիական միությունում ապրանքների փոխադրումը առավելագույնս պարզեցվի։ Այս մասին Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։
 
Նա ողջունել է ԵԱՏՄ երկրների և դիտորդ պետությունների ներկայացուցիչներին` Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովին և Ռուսաստանում Կուբայի դեսպան Խուլիո Գարմենդիային։
Ղազախստանի վարչապետը նշել է, որ 2022 թվականին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 1,5 տրլն դոլար։ Աճել է նաև գյուղատնտեսական արտադրանքը(2022 թվականին` ավելի քան 5%-ով)։ Այնուամենայնիվ, Սմաիլովի խոսքով, այդ ցուցանիշները չեն համապատասխանում ԵԱՏՄ ներուժին, իսկ ինտեգրման հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործվում։
 
Դրա իրականացման համար անհրաժեշտ է վերացնել խոչընդոտները միության երկրների փոխադարձ առևտրում, որտեղ դեռևս պահպանվում են մաքսային հսկողության տարրերը. միշտ չէ, որ հավասար հասանելիություն կա պետական գնումների համար, կիրառվում են սանիտարական, անասնաբուժական և այլ սահմանափակումներ։ Այս խոչընդոտները բիզնեսին թույլ չեն տալիս լիարժեք զգալ միությանն անդամակցելու առավելությունները։
 
Ղազախստանի վարչապետի խոսքով` առաջին հերթին անհրաժեշտ է «առանց կարերի» ապրանքային հոսքեր հաստատել, այդ թվում` ապրանքների հսկողության ավտոմատացման միջոցով, ինչը խթան կհաղորդի ոչ միայն փոխադարձ առևտրին, այլև արդյունաբերության մեջ կոոպերացիոն կապերին, ինչպես նաև ԵԱՏՄ տարանցիկ ներուժին։
 

  • Կիսվել: