երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱՏՄ քաղաքացիները Հայաստանում ազատված են աշխատանքի թույլտվությունից

ԵԱՏՄ քաղաքացիները Հայաստանում ազատված են աշխատանքի թույլտվությունից

ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում իրականացնում են աշխատանքային գործունեություն, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի, ազատված են որևէ թույլտվական փաստաթուղթ ստանալու պահանջից աշխատանքային պայմանագրի գործունեության ամբողջ ժամկետի համար։ Միևնույն ժամանակ բնակության օրինականությունը հավաստելու նպատակով այս կատեգորիայի անձինք կարող են գրանցվել Հարթակում և ստանալ համապատասխան տեղեկանք։

ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու գրանցումը Հարթակում կատարվում է առցանց հետևյալ քայլերի հերթականությամբ. Քայլ 1. Մուտք գործել www.workpermit.am կայք։ Քայլ 2։ Սեղմել բացված պատուհանի վերևի աջ անկյունում առկա «Գրանցում» հղման վրա։ Քայլ 3։ Բացված պատուհանում ընտրել «ԵԱՏՄ քաղաքացի» ներդիրը՝ սեղմելով «ԵԱՏՄ քաղաքացի» գրառման վրա։ Քայլ 4։ Լրացնել բացված ձևում առկա դաշտերը։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ հանրային ծառայությունների համարանիշի ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք չի կարող տպագրվել և տրամադրվել։ ԵԱՏՄ անդամ պետության այն քաղաքացիները, որոնք Հարթակում ունեն ակտիվ օգտահաշիվ, կարող են իրենց հետ ՀՀ ժամանած ընտանիքի անդամներին (ծնողներ, կին, ամուսին, երեխաներ) հաշվառել Հարթակի իրենց օգտահաշվում՝ ներկայացնելով ընտանիքի անդամների համար ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու դիմում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամին տրամադրվող տեղեկանքը տրվում է Հարթակում գրանցված ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնող ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու աշխատանքային պայմանագրի ժամկետով, եթե պայմանագիրը կնքված է անժամկետ, տեղեկանքը տրվում է մեկ տարի վավերականության ժամկետով։

Ընտանիքի անդամին Հարթակի օգտահաշվում ավելացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլները. Քայլ 1։ Բացել «Հիմնական մենյուն» և ընտրել «Ընտանիքի անդամներ» տողը։ Քայլ 2։ Բացված էջում լրացնել ընտանիքի անդամի տվյալները։ Քայլ 3։ Հաստատել մուտքագրումը։

  • Կիսվել: