հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառության աճը կազմել է 41 տոկոս. Քերոբյան

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառության աճը կազմել է 41 տոկոս. Քերոբյան

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճն ընթացիկ տարում կազմել է 41 տոկոս։ Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք ենթադրում ենք, որ այդ միտումը կպահպանվի հետագա տարիներին», - ասաց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում արտաքին տնտեսական գործունեության դիվերսիֆիկացման, մասնավորապես՝ այլ ուղղություններով ապրանքաշրջանառության ակտիվացման ուղղությամբ։

  • Կիսվել: