ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵԱՏՄ ազատ տարածության չորս սկզբունքների լիարժեք իրականացման ճանապարհին մենք հետևողականորեն առաջ ենք շարժվում արգելքների վերացման ուղղությամբ. Փաշինյան

ԵԱՏՄ ազատ տարածության չորս սկզբունքների լիարժեք իրականացման ճանապարհին մենք հետևողականորեն առաջ ենք շարժվում արգելքների վերացման ուղղությամբ. Փաշինյան

Երևանում տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով, նշել է․

«ԵԱՏՄ ընդհանուր շուկայի կողմից տրամադրվող բոլոր հնարավորությունների պարագայում անդամ պետությունները պահպանում են ազգային օրենսդրությունների առանձնահատկություններն ու պահանջները և, անհրաժեշտության դեպքում, ի պատասխան նոր մարտահրավերների՝ կիրառում են պաշտպանողական միջոցներ իրենց ներքին շուկաների համար։ Միաժամանակ, ինտեգրման առանցքային գաղափարի և սկզբունքի ապահովման, ԵԱՏՄ ազատ տարածության չորս սկզբունքների լիարժեք իրականացման ճանապարհին մենք հետևողականորեն և նպատակաուղղված առաջ ենք շարժվում արգելքների վերացման ուղղությամբ»։
 

Նա կարծիք է հայտնել, որ նմերքին շուկաների կայունության համար շարունակական գործընթաց է մնում խոչընդոտների վերացման հարցը, որի արդյունավետությունն ու օպերատիվությունը կախված է Միության անդամ պետությունների և մարմինների համակարգված աշխատանքից, ինչպես նաև փոխզիջումային լուծում գտնելու պատրաստակամությունից։

  • Կիսվել: