հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Ձեր գալով մեր ֆինանսական համակարգի կյանքում նոր էջ է բացվում․ վարչապետը՝ ԿԲ նախագահին (տեսանյութ)

Ձեր գալով մեր ֆինանսական համակարգի կյանքում նոր էջ է բացվում․ վարչապետը՝ ԿԲ նախագահին (տեսանյութ)

Մեր մեծագույն մարտաահրավերներից է լինելու բանկային համակարգը ավելի մարդակենտրոն դարձնելը, այնպես անել, որ բանկային համակարգի եւ քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, դառնա երկխոսության վրա հիմնված, որ հնարավորություն չտանք, որ բանկային համակարգի շուրջ նեգատիվ տրամադրություններ ձեւավորվեն:  Այս մասին այսօր ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարոն Գալստյան, կրկին ուզում եմ հավատալ, որ ձեր գալով մեր ֆինանսական համակարգի կյանքում նոր էջ է բացվում եւ այդ էջը հիմնված կլինի նախկին շրջանի լավագույն փորձի վրա, նաեւ կբերի նոր փորձ, նոր հաջողություններ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն իր խոսքում շեշտեց, որ հսկայական գնաճ է արձանագրվել կապված կորոնավիրուսի հետ։ «Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք այդ առումով հաջողություն ունենալ։ Իհարկե, բուն կորոնավիրուսի դեմ պայքարում մենք մեծ խնդիրներ ունենք եւ այդ խնդիրների լուծման համատեքստում  տնտեսական, առողջապահական շատ ավելի սոցիալ-հոգեբանական խնդիրներ կան»,-ասաց վարչապետը:
 
ԿԲ արդեն նախկին նախագահն էլ, շնորհակալություն հայտնելով իրենց կատարած  աշխատանքը գնահատելու համար, նշեց, որ ունեն բանիմաց, բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով թիմ, որն ունակ կլինի ապահովելու թե գների, թե ֆինանսական կայունությունը ՀՀ-ում, նաեւ երկրորդ մարտահրավերն է այս իրավիճակում եւս ստեղծել մակրոտնտեսական կայուն միջավայր։
 
Նորանշական նախագահ Մարտին Գալստյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ այն աշխատանքը, որ կատավել է, շարունակական է լինելու, խորացնելու են համագործակցությունը կառավարության գործընկերների հետ: «Բոլոր ջանքերը ներդվելու են, որ երկրում պահպանվի մակրոկայունությունը, որպեսզի կառավարությունն էլ իր հերթին կարողանա կատարել այն ծրագրերը, որոնք դրված են իր առջեւ»,-նշեց նա։

  • Կիսվել: