ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Դուստր Մարիաննա» ընկերությունն արտոնություն ստացավ. Ընկերությունը նախատեսում է ներմուծվող խտացրած կաթից պատրաստել կաթ

«Դուստր Մարիաննա» ընկերությունն արտոնություն ստացավ. Ընկերությունը նախատեսում է ներմուծվող խտացրած կաթից պատրաստել կաթ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն տվեց «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-ի  կողմից ներմուծվող խտացրած կաթից նախատեսվում է պատրաստել կաթ՝ եվրոպական պանրի, սպիտակուցների և անյուղ փոշու արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։

Արդեն իսկ իրականացվել է խտացրած կաթի ֆիլտրման UF և NF, կաթի խտացման, չորացման համակարգերի, գոլորշի արտադրող կաթսայի համար 1․5 մլրդ դրամի ներդրում, ինչպես նաև 105 մլն դրամի ներդրում՝ գործարանի կառուցման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 18 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում (նոր արտադրամասում) ստեղծել 25 նոր աշխատատեղ` մինչև 140,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի 80% և ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 18 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․7 մլրդ դրամ:

  • Կիսվել: