չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դրամական հոսքերի կառավարման համակարգում էական շեղումներ ռիսկի տեսակետից չենք ունենում. Ջանջուղազյան

Դրամական հոսքերի կառավարման համակարգում էական շեղումներ ռիսկի տեսակետից չենք ունենում. Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դրամական հոսքերի կառավարման համակարգը գնահատում է նորմալ է՝ միաժամանակ նշելով, որ կանխատեսումների որակի բարելավման կարիք միշտ կա: 

 ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում Պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության ներկայացման ժամանակ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ հաշվեքննության արդյունքում ձևավորվել է միջոցառումների ծրագիր, և ենթադրում է, որ քայլերն իրականացնելով կմեղմեն որոշակի ռիսկեր, որոնք արձանագրվել են եզրակացության մեջ։

Ֆինանսների նախարարն անդրադառնալով հաշվեքննիչ պալատի կողմից ներկայացված ռիսկերին` ասաց, որ կանխատեսումների որակը միշտ բոլոր հարցերում պետք է բարելավվի:

«Սակայն եթե ճշգրտորեն կարողանայինք մեր ծախսային ծրագրերը կանխատեսել,ապա դրամական հոսքերի կառավարման համատեքստում այդ կանխատեսումը կվերածվեր ընդամենը տեխնիկայի: Դրամական հոսքերի կառավարման համակարգը եղած տվյալների արժանահավատության պայմաններում նույնիսկ կարող է ավելին է, քան հնարավոր է: Ինչ-որ մեթոդաբանություն այդուհանդերձ կիրառվում է, և շատ էական շեղումներ չենք ունենում ռիսկի տեսակետից: Ռիսկ ասելով նկատի ունեմ, որ մեր գործողությամբ հոսքերը կառավարելիս ռիսկ չառաջացնենք, որ որևէ ծախսի համար ֆինանսական միջոցներ պահանջվեն, բայց մենք ասենք, թե դա ներդրել ենք այլ տեղ»,- ընդգծեց նա։

 

  • Կիսվել: