շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 383.4 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.07 դրամ (աճել  է 1.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.85  դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382.5 դրամով, վաճառվում է 385-386.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-433 դրամով, վաճառվում է 440.5-445 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.66-4.79 դրամով, վաճառվում է 4.91-5.05 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385 դրամով:

Եվրոն գնվում է 435 դրամով, վաճառվում է 439–440 դրամով:

Ռուբլին գնվում է 4.75 դրամով, վաճառվում է 4.85 դրամով:

  • Կիսվել: