Դոլարի, եվրոյի, ֆունտի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել. ԿԲ
Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ դոլարի փոխարժեքն օգոստոսի 26-ին կազմել է 487.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.46 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 575.69 դրամ՝ աճելով 1.19 դրամով:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 640.48 դրամ՝ աճելով 3.52 դրամով:
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.43 դրամ՝ նվազելով 0.07 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 414.99 դրամ, ոսկի՝ 29,934.11 դրամ, պլատին՝ 14,566.48 դրամ: