երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կազմել է 402.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.77 դրամ (աճել է 0.72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.93 դրամ (աճել է 1.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 396-400 դրամով, վաճառվում է 406-407 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 414-424 դրամով, վաճառվում է 429-438 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.98-4.30 դրամով, վաճառվում է 4.35-4.55 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 406 դրամով:

Եվրոն գնվում է 423-425 դրամով, վաճառվում է 430 դրամով:

Ռուբլին գնվում է 4.25 դրամով, վաճառվում է 4.32-4.35 դրամով:

  • Կիսվել: