Դիմակների գների որոշակի անկում է արձանագրվել. վարչապետ
Պետական բոլոր մարմինները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ դիմակների կրումը երեկ պարետի ընդունած որոշմամբ պարտադիր է արդեն նաև հանրային բաց վայրերում։
Նա անդրադարձավ նաև դիմակների գներին՝ նշելով, որ ՏՄՊՊՀ-ի գործողությունների արդյունքում դիմակների որոշակի գնանկում է նկատվել։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել, և մենք հույս ունենք, որ գնանկման պրոցեսը կշարունակվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է պահպանել բոլոր կանոնները, քանի որ յուրաքանչյուրի վարքագիծից է կապված, որպեսզի առողջապահական գերատեսչության բեռը թեթևանա: