հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը. Պարսյան

Դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը. Պարսյան

Համաշխարհային շուկայում նավթի և գազի գների նվազման հետ մեկտեղ ռուսական ռուբլին արժեզրկվում է, ինչի հետևանքով դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ-ական տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա նաեւ հավելել է. «Միաժամանակ Հայաստան ժամանակավորապես տեղափոխված ռուսների սպառումը նվազում է, քանի որ իրենց հետ բերած արժեզրկված ռուբլով նրանք ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ կարող են ձեռքբերել Հայաստանում: Անշուշտ, դա իր ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսական աճի վրա»։

  • Կիսվել: