ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այո, իմբիրի ու կիվիի գինն աճել է, բայց խոզի մսինն ու բենզինինը իջել է. իմքայլական պատգամավոր

Այո, իմբիրի ու կիվիի գինն աճել է, բայց խոզի մսինն ու բենզինինը իջել է. իմքայլական պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում թանկացումների վերաբերյալ հետևյալ գրառումն է արել.

«Այո՛, իմբիրի, սխտորի, կիվիի գինը էական աճել է, բայց խոզի մսի, բենզինի և այլ ապրանքների գներ էլ էական իջել են։ Կարծում եմ՝ առաջին հերթին մենք մեր ռացիոնալ վարքագծով կարող ենք զսպել գնաճը և հակառակը։ Իհարկե ՏՄՊՊՀ պետք է շարունակի ուշադիր հետևել շուկային»։

Նրա գրառման տակ ֆեյսբուքյան օգտատերերը հիշեցրել են, որ թանկացումները վերաբերում են առաջին անհրաժեշտության ապրանքներին, որոնք հնարավոր չէ փոխարինել խոզի մսով կամ բենզինով։

Մասնավորապես՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշել է. «Թանկացել են նաև ոսպը, հնդկաձավարը, ձուն, կարագը, ալյուրը...խոզի մսի գնի իջեցման մասին, որ գրեցիր, հիշեցի Ֆրանսիայի թագուհուն, եթե մարդիկ հաց չունեն, թող կարկանդակ ուտեն․․․»:

  • Կիսվել: