«Դա էլի գնաց, ձգվեց»․ Ավինյանը՝ Մուշական թաղամասի կոյուղատար համակարգի կառուցման մասին
Մուշական թաղամասը կոյուղատար համակարգ կունենա: Այս մասին նշվել է այսօր Երեւանի քաղաքապետարանի հերթական գործավարական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը նշեց, որ կկառուցվի շուրջ 4.6 կմ կոյուղագիծ: Ծրագրի շուրջ 50%-ն արդեն կատարված է:
«Այդտեղ «Վեոլիա ջրի» հետ կապված ունեինք խողովակշարի փոփոխության առաջարկ, իրնեց կողմից պետք է տրամադրվեր: Մի փոքր խնդիրներ են ծագել այդ խողովակաշարի երկրության հետ կապված. մենք 500 էինք պլանավորել, իրենք 197 են կարողանում տալ: Այդ մանր խնդիրները լուծենք ու ըստ դրա կառաջնորդվենք: Եթե պարզվի, որ 197-ից ավել չեն տալիս, մենք երեւի պետք է կառավարության որոշումով համադրման տոկոսը մեծացնենք»,-ասաց Խորեն Գրիգորյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Դա էլի գնաց, ձգվեց: Հավելյալ կզեկուցեք»: