շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չգազաֆիկացված համայնքների բնակիչների համար օժանդակության նոր ծրագիր է մշակվում

Չգազաֆիկացված համայնքների բնակիչների համար օժանդակության նոր ծրագիր է մշակվում

Հայաստանում կան համայնքներ, որոնք գազաֆիկացված չեն, արդյունքում այդ բնակավայրերի բնակիչները ավելի շատ էլեկտրաէներգիա են ծախսում։ Այս հարցը ԱԺ-ում ուղղվեց Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Նա պատասխանեց, որ իրենք ամեն օր համադրում են տեղեկությունները, որպեսզի գտնեն մեթոդ՝ այդ մարդկանց նույնականացնելու համար։ Գրիգորյանն ընդունեց, որ այդ խնդիրը կա, իրենք աշխատում են դրա լուծման ուղղությամբ։

Սակայն ըստ փոխվարչապետի, երբեմն կան դեպքեր, երբ մարդիկ ունեն սեփականություն, բայց այնտեղ չեն ապրում և այլն։ Հիմա, ըստ նրա, ճշտվում են հենց այդ տեղեկությունները՝ օժանդակությունը ավելի հասցեական դարձնելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստացել է ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ա․ Միլլերի նամակի պատասխանը։

  • Կիսվել: