կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չեմ կարծում, թե Սուքիասյանը հակակրանք ունի իմ հանդեպ, քննադատությունները բարեհաճորեն եմ ընդունում. Քերոբյան

Չեմ կարծում, թե Սուքիասյանը հակակրանք ունի իմ հանդեպ, քննադատությունները բարեհաճորեն եմ ընդունում. Քերոբյան

Ես չեմ կարծում, որ կա հակակրանք, կա քննադատություն, որը շատ նորմալ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հակակրանքն իր հանդեպ, որը խիստ քննադատեց նախարարին բյուջեի քննարկման ժամանակ:

«Կարող եմ ասել, որ մենք իր ընկերությունների հետ էլ ենք որոշակի առումով աշխատել, որոշակի ներդրումային ծրագրեր իրականացրել եւ այդ առումով, ես շատ հանգիստ եմ տանում քննադատությունը:

Քանի որ ես եկել եմ այս պաշտոնին այնպիսի բիզնեսից, որը զբաղվում է սպասարկմամբ, իսկ սպասարկմամբ զբաղվող ընկերությունները քննադատությունը շատ բարեհաճորեն են ընդունում, որովհետեւ դա համարում են իրենց զարգանալու միակ, ամենակարեւոր խթանը: Ես էլ որպես մարդ համարում եմ, որ քննադատությունը բաց ընդունելը միայն ինքնազարգացման համար լավ է: Այսինքն քննադատությունն ինձ ավելի լավը կդարձնի»,-ասաց Քերոբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ում 2023-ի բյուջեի քննարկման ժամանակ Սուքիասյանը էկոնոմիկայի նախարարին ասեր էր. «Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, անկեղծ եմ ասում: Ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի»:

  • Կիսվել: