հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԲՏԱ նախարարը «Սատլանտիս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ 1-ին արբանյակի թեստավորման գործընթացը

ԲՏԱ նախարարը «Սատլանտիս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ 1-ին արբանյակի թեստավորման գործընթացը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է «Սատլանտիս» ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու STARMUS VI գիտության և արվեստի փառատոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության զարգացման երկարաժամկետ հեռանկարները, ՀՀ-ում տիեզերական բնագավառի կարողությունների զարգացման համատեքստում համագործակցության տարբեր ձևաչափերը և նոր հնարավորությունները:

Անդրադարձ է եղել նաև ՀՀ առաջին արբանյակի թեստավորման գործընթացին, ներկայացվել են մանրամասներ:

Հանդիպմանը ներկա է եղել «Սատլանտիս Միկրոսաթս» ընկերության խորհրդի նախագահ Ժան Ժակ Դողդենը, ով երկար տարիներ աշխատել է որպես Եվրոպական տիեզերական գործակալության տնօրեն: Նա կիսվել է իր հարուստ փորձով, մասնավորապես` տիեզերական բնագավառի զարգացման հիմնական ուղղություններին առչվող հարցերի վերաբերյալ

  • Կիսվել: