ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բոլոր տնտեսվարողները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, պետք է իմանան, որ եթե հայտնաբերվեց ստվերային շրջանառություն՝ բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինելու է նույնը. Բադասյան

Բոլոր տնտեսվարողները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, պետք է իմանան, որ եթե հայտնաբերվեց ստվերային շրջանառություն՝ բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինելու է նույնը. Բադասյան

Խուզարկությունների համար պատասխանատու է Քննչական կոմիտեն, նույն գործի մասին է խոսքը, որի շրջանակներում մենք սերվերներ էինք հայտնաբերել, որտեղ թաքցված շրջանառություններ կային տարբեր տնտեսվարող սուբյեկտների և մեզ մեղադրում էին և ասում էին «Զովք»-ին հիմնական մրցակից կա և իրենք են այդ ամենը կազմակերպել:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ալեքս տիքստիլ»-ում անցկացված խուզարկություններին՝ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Բադասյանը խոսեց մանրամասների մասին. «Բնականաբար, մենք որևէ բան չէինք կարող այնպես անել, որ այդ սերվերում հայտնվեր նաև տվյալ գործարարին պատկանող ընկերություններից մեկի շրջանառության վերաբերյալ տեղեկություններ և հիմա կարծում եմ՝ ամենակարևորը նա է, որ բոլոր այն լրագրողները, որոնք այդպիսի հոդվածներ էին գրում, իրենց ընթերցողներին ավելի ճիշտ տեղեկություններ հայտնեն նոր ի հայտ եկած հանգամանքների ֆոնին և էլ ավելի կարևոր է, որ բոլոր տնտեսվարողներն՝ անկախ իրենց քաղաքական պատկանելիությունից, քաղաքական հայացքներից պետք է իմանան, որ եթե հայտնաբերվեց ստվերային շրջանառություն, եթե կատարեց հարկային իրավախախտում, բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինելու է նույնը»:

  • Կիսվել: