ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բիզնեսով է զբաղվելու. Գագիկ Բեգլարյանին ուղղված հարցին պատասխանում է սրճարանում գտնվող վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը. Aravot.am

Բիզնեսով է զբաղվելու. Գագիկ Բեգլարյանին ուղղված հարցին պատասխանում է սրճարանում գտնվող վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը. Aravot.am

յսօր, երբ ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչները «Ստոպ Նիկոլ» իրազեկման ցույց էին անում Երևանի փողոցներում, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող սրճարաններից մեկում նստած է եղել նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, գրում է «Առավոտ»-ը: 

Նա նստած տեղից ձեռքով ողջունել է երիտասարդների հետ քայլող ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանին։

Հարցին՝ Հայաստանում ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունի, Գագիկ Բեգլարյանը պատասխանել է. «Ոչ մի»։

Հարցին՝ չի միանալու արյոք նախկին կուսակից ընկերների ցույցին, Գագիկ Բեգլարյանը պատասխանել է. «Ոչ, ոչ, ոչ նախկին, ոչ ներկա»։

Դիտարկմանը՝ իսկ ինչո՞վ եք զբաղվելու, արձագանքել է կողքի սեղանին նստած, վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով. «Բիզնեսով ա զբաղվելու»։

Աղբյուրի հարցին՝ իսկ ինչո՞վ է զբաղվելու Նաիրի Սարգսյանը Հայաստանում իշխանափոխությունից հետո,վերջինս հայտարարել է. «Առաջիկա տասը տարում Հայաստանում իշխանափոխություն չի լինելու»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

  • Կիսվել: