երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բեգլարյանի ներկայացուցիչները դատախազության դեմ հակընդդեմ հայցը մերժելու դեմ բողոք են ներկայացրել

Բեգլարյանի ներկայացուցիչները դատախազության դեմ հակընդդեմ հայցը մերժելու դեմ բողոք են ներկայացրել

Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 17-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։ Այս մասին գրում է Հետքը։

 

Նախորդ դատական նիստին Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց էին ներկայացրել դատախազության դեմ, ինչը մերժել էր դատարանը:

Պատասխանողների ներկայացուցիչներից Նորայր Բալայանը հայտնեց, որ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան: Ըստ Բալայանի` օգոստոսի 14-ին իրենց բողոքը հասել է Վերաքննիչ դատարան, սակայն հնարավորություն չեն ունեցել ճշտելու, թե որ փուլում է այժմ բողոքի քննությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: