երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար․ որոշումը կայացված է

Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար․ որոշումը կայացված է

Իշխանությունները արդեն որոշել է նախագահի իրենց թեկնածուին` դա կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: 

Ինչպես InfoPօrt.am-իհայտնեցին կառավարության իր աղբյուրները` Հարությունյանի թեկնածության ընտրությունը մասնավորապես պայմանավորված էր նրա տարիքով, քանզի ՀՀ նախագահ կարող է ընտրվել միայն 40 տարեկանը լրացած անձ: Իսկ ՔՊ-ի այլ թեկնածուները տարիքով ավելի երիտասարդ էին: Այլ ուժի ներկայացուցիչ, ինչպես նախկինում էր շրջանառվում (Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան) վարչապետը չի ցանկացել: Ինչպես նա ավելի վաղ նշել էր իր ասուլիսի ժամանակ` նման դեպքերում ներքին տարրաձայնություններ են առաջանում, ինչի ականատեսը եղել ենք նախկինում:

Որոշված է նաև, թե ով կղեկավարի կառավարության աշխատակազմը Արայիկ Հարությունյանից հետո` դա Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն է, ով րոպեներ առաջ արդեն ազատվեց այդ պաշտոնից:

 

  • Կիսվել: