երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բիզնեսին պետք է ուղեկցի Էկոնոմիկայի նախարարությունը, պետք է խորհուրդներ տա․ Սուքիասյանը՝ Քերոբյանին

Բիզնեսին պետք է ուղեկցի Էկոնոմիկայի նախարարությունը, պետք է խորհուրդներ տա․ Սուքիասյանը՝ Քերոբյանին

Բիզնեսին ուղեկցել է պետք։ Բիզնեսին պետք է ուղեկցի Էկոնոմիկայի նախարարությունը, պետք է խորհուրդներ տա։ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նման դիտարկմամբ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դիմեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյաննին՝ հորդորելով իր ասածների շուրջ նշումներ անել, հետագայում դրանցով զբաղվելու համար։ 

Պատգամավորը մտահոգություն հայտնեց․ «Մենք  արդիականացման խնդիրը չենք լուծել։ Բայց միայն արդիականացումով չէ, նաև մենք պետք է մասնագետներ պատրաստենք, վերապատրաստենք, որ այդ մասնագետներն ավելի բարձր հավելյալ արժեք ստեղծեն»։  

Պատգամավորը տնտեսության զարգացման և արտաքին շուկայում ներկայանալու հարցում կարևորեց բրենդի ինստիտուտի ստեղծումը․ «Որպես էկոնոմիայի նախարարություն  ման եկե՞լ եք, գտել եք, ասել եք՝ ի՞նչը կարող եք բրենդ դարձնել, ինչ վրա պետք է աշխատեք․ որ բրենդ դառնա, որ նրա  հավելյալ արժեքն անգամներով բարձր լինի։ Հիմա այն ինչ արտադրում ենք կարող է նույն որակի արտադրանք  տանք, քան եվրոպականը, կամ եվրոպականից որակով, բայց հայկական ապրանքը չվաճառվի, որովհետև նա հայտնի չէ, բրենդ չէ։ Այս ինստիտուտի վրա պետք է աշխատենք»։ 

  • Կիսվել: