ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Բեսթ Ինվեսթ Գրուպ»-ը խոստանում է 17 մլր դրամի ներդրում. Նա 778 մլն դրամի չափով կազատվի մաքսատուրքից

«Բեսթ Ինվեսթ Գրուպ»-ը խոստանում է 17 մլր դրամի ներդրում. Նա 778 մլն դրամի չափով կազատվի մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԲԵՍԹ ԻՆՎԵՍԹ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԲԵՍԹ ԻՆՎԵՍԹ ԳՐՈՒՊ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 50 տոկոսը և ավելին արտահանել ԵՄ, ԱՄՆ, ԱՄԷ և այլ երկրներ։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Վայոց Ձորի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 17 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ մինչև 330 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 17 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 778 մլն դրամ:

  • Կիսվել: