ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Բեսթ բայ արմ» ընկերությունը ներառվեց «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում

«Բեսթ բայ արմ» ընկերությունը ներառվեց «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիտում որոշեց «ԲԵՍԹ ԲԱՅ ԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերությանը ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:

Որոշման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ստեղծվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին, որի մեկնարկը տրվել է 2019 թվականի հունվարին: 2018 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (ներկայիս` ՀՀ էկոնոմիկայի նախարարության) և «ԷԿՈՍ» ՓԲԸ միջև կնքվել է վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը, ինչը հնարավորություն է տալիս շահագործել վերոնշյալ ազատ տնտեսական գոտին: ««ԲԵՍԹ ԲԱՅ ԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հանձնաժողովին է ներկայացվել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար համապատասխան հայտ:

«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

  • Կիսվել: