շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բենզինի ներկրման հետ կապված խնդիր կա. Թունյան

Բենզինի ներկրման հետ կապված խնդիր կա. Թունյան

Բենզինի ներկրման հետ կապված խնդիր կա, և այն պետք է հնարավորինս արագ լուծել: Այս մասին այսօր «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։

Անդրադառնալով դիզվառելիքի շուկային՝ պատգամավորը հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ-ի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել է, թե առաջին անգամն է, որ պետական մարմինը բաց խոսում է միջնորդ օղակի մասին:

«Լավ կլինի, որ ավելի շատ բացենք փակագծերը: Ձեր զեկույցում որպես խնդիր է նշվել Ռուսաստանից ներկրվող քվոտավորված վառելիքի ձեռք բերման և ներմուծման գործընթացում միջնորդ կազմակերպությունը։ Անուն չկա նշված, բայց խոսքը «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերության մասին է: Ազգային ժողովի քառօրյա նիստերից հետո մենք քննարկումներ կկազմակերպենք և կփորձենք առավելագույնս բացել այս թեման: Կփորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում, որ հասարակության համար էլ պարզ լինի, թե կոնկրետ կազմակերպությունները, որոնք շղթայի մեջ արհեստականորեն մտած են, ինչպես են ազդում ընդհանուր գնագոյացման վրա: Որպեսզի պարզ լինի, թե Հայաստանում վաճառվող ամեն լիտր բենզինից որքան գումար է գնում որոշ մարդկանց գրպանը»,- նշեց Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով,  միասին պետք է քննարկել խնդիրն ու հնարավորիսն արագ լուծել այն։

  • Կիսվել: