չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բայց ձեր զարմանալու հատկանիշը, պարոն Մելքումյան, շատ լավ է, որ պահպանվել է. Ջանջուղազյանը՝ Մելքումյանին

Բայց ձեր զարմանալու հատկանիշը, պարոն Մելքումյան, շատ լավ է, որ պահպանվել է. Ջանջուղազյանը՝ Մելքումյանին

Ազգային ժողովում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե մինչ օրս քանի տնտեսվարող սուբյեկտ է ստացել աջակցություն՝ կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարի միջոցառումներից:

«Կան տարբեր հաշվարկներ որ ՀՆԱ-ի անկումը ավելի շատ է լինելու և արդյոք 3-4 ամիս հետո չեք գալու որպեսզի ճշգրտենք այդ փոփոխություն»,- ասաց նա։

Նշենք, որ ըստ  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուցազյանի, այս տարի կանխատեսվում է մինչև 2 տոկոս ՀՆԱ-ի բացասական ցուցանիշ։

Նախարարի խոսքով, տարբեր մասնագետներ տարբեր հաշվարկներ են անում և երբեմն նույն մասնագետները վերանայվում են կանխատեսումները: «Թե ինչ կլինի հետո, կլինի այն, ինչ որ կլինի, և մենք միասին կարձգանքենք փոփոխություններին»,- ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս պահին կոնկրետ թիվ չի կարող ասել, թե քանի տնտեսվարող է աջակցություն ստացել:

Միքայել Մելքումյանն ասաց, որ նախորդ տարի տնտեսական հեղափոխության ժամանակ օտարերկրյա ներդրումները երկու անգամ կրճատվել են: «Ես զարմանում եմ, որ ասում եք, թե ամեն օր փոխվում է ու չգիտեք, որքան տնտեսվարող է ստացել աջակցություն»,-ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանն էլ նկատեց՝ պատգամավորի զայրույթը չի կիսում. «Բայց ձեր զարմանալու հատկանիշը, պարոն Մելքումյան, շատ լավ է, որ պահպանվել է, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք քննարկում ենք ոչ թե միջոցառումները, այլ բյուջեի մասին օրենքում փոփոխության նախագիծը»։

  • Կիսվել: