շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իվանովի մարզում ոստիկանության կապիտան Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կնոջ և երեխաների

Իվանովի մարզում ոստիկանության կապիտան Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կնոջ և երեխաների

Իվանովի մարզում ոստիկանության կապիտան Ռաֆայել Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կնոջ և մանկահասակ երեխաների: Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը:

Նշվում է, որ ոստիկանն այդ պահին ծառայության մեջ չի եղել:

Մելքումյանն ընկերոջ հետ է եղել, երբ հարևանի տնից լսել է երեխաների ձայները և ծուխ է նկատել։ Այրվող տնից հաջողվել է դուրս բերել բոլորին։

Հաղորդվում է նաև, որ Մելքումյանը շարունակում է աջակցել հրդեհից տուժած հարևաններին. նա օգնում է նրանց հագուստ ու անհրաժեշտ իրեր է ձեռք բերելու հարցում:

 

  • Կիսվել: