ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բարսեղ Բեգլարյանը վաճառել է «Ֆլեշ մոտորս» ընկերությունը

Բարսեղ Բեգլարյանը վաճառել է «Ֆլեշ մոտորս» ընկերությունը

Նախկին պատգամավոր, գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆշեշի Բարսեղ) վաճառել է իր ընտանիքին պատկանող «Ֆլեշ մոտորսը»։ Գործարքը կայացել է վերջերս, իսկ պետական գրանցում ստացել մայիսի 12-ին, գրում է 1lurer.am-ը:

«Ֆլեշ մոտորսը» ավտոտեխսպասարկման ծառայություններ մատուցող ցանց է, հիմնվել է 2011-ին։ Ընկերությունը ոչ միայն մեքենաների տեխսպասարման ծառայություններ մատուցելով է զբաղված, նաև՝ ավտոմասերի, անվադողերի, մարտկոցների հայտնի ապրանքանիշեր է ներկրում Հայաստան (Hankook, Radar tires, Berga, Shell և այլն): Ընկերությունը Հայաստանի տարածքում ունի 9  սպասարկման գրասենյակ-խանութ և մոտ 90 աշխատակից։ «Ֆլեշ մոտորսը» հիմնվելու պահին ուներ նաև վրացի բաժնետեր գործընկերներ՝ հանձինս Թեմուր Կոխոձեի և Գեորգի Մշվիլդաձեի։ Առաջինն ուներ 18.75, երկրորդը՝ 6.25 տոկոս բաժնեմաս: 2014-ից ընկերության միանձնյա բաժնետեր է դարձել Բարսեղ Բագլարյանի որդին՝ Նարեկ Բեգլարյանը։ «Ֆլեշ մոտորսի» կանոնադրական կապիտալը 1 միլիարդ դրամ է։

2020-ի մայիսին ընկերության միանձնյա բաժնետեր է դարձել Երևանի բնակիչ Արամ Գասպարյանը։ Վերջինս ավտոտեխսպասարկման ոլորտի խաղացողներից է, նրան է պատկանում «Ջի էն ջի քեյ գրուպ» ՓԲԸ-ն, որը հիմնվել է 2016-ին։ Այս ընկերությունը մատուցում է ավտոտեխսպասարկման ու վերանորոգման ծառայություններ, ավտոմասեր է ներկրում Հայաստան, նաև՝ արտահանում Հայաստանից։ Ընկերությունը հանդես է գալիս Garaj.am անվանմամբ, նաև առցանց ծառայություններ է մատուցում, ունի 3 սպասարկման կենտրոն-խանութ, որոնցից երկուսը Արշակունյաց պողոտայում են, մեկը՝ Չարենցի փողոցում։ «Ջի էն ջի քեյ գրուպը» վերջերս նաև վարկային ֆինանսավորում է ստացել «Գազել ֆինանս» ֆինանսական կազմակերպությունից։

2019-ից «Ջի էն ջի քեյ գրուպը» ակտիվորեն մասնակցում է նաև պետական գնումների գործընթացին։ Tender-monitoring.am-ից պարզ է դառնում, որ 2019 թ. մարտից մինչ այս տարվա մարտ ընկերությունն ավելի քան 216  միլիոն դրամի ծառայությունների պայմանագրեր է կնքել տարբեր պետական մարմինների հետ։ Դրանցից ամենամեծը կնքվել է անցյալ ապրիլին ոստիկանության հետ ու կազմել է 62.2 միլիոն դրամ։

  • Կիսվել: