ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը սեփական միջոցներով  վերակառուցել է «Լիճք» ենթակայանը

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը սեփական միջոցներով վերակառուցել է «Լիճք» ենթակայանը

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը սեփական միջոցներով վերակառուցվել է «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանը։ Այս մասին հայտնում են ընկերությունից, ընդգծելով, որ ենթակայանը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էլեկտրահաղորդման համակարգի հուսալիության ու անվտանգության մակարդակի բարձրացման առումով։

Վերակառուցման աշխատանքները իրականացվել է «Կասկադ-Էներգո» ընկերության կողմից։ Ենթակայանը շահագործվում է 1966 թվականից։ 2020 թվականին մեկնարկած վերակառուցման աշխատանքների արդյունքում ենթակայանի ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները փոխարինվել են նոր, արդիական տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով։

Ապամոնտաժվել  են 220, 110, 35 կՎ  սարքավորումները և դրանց հիմքերը, 63 ՄՎԱ հզորությամբ երկու  ավտոտրանսֆորմատորները, ինչպես նաև գծային կարգավորիչ 35/35 կՎ  երկու տրանսֆորմատորները։ Տեղադրվել են 125 ՄՎԱ հզորությամբ երկու նոր ավտոտրանսֆորմատորներ, երկու՝ նոր  35/35 կՎ լարման  գծային կարգավորիչ տրանսֆորմատորներ, ինչպես նաև 220, 110, 35 կՎ նոր սարքավորումներ։  Ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև 35 կՎ ՓԲՍ  նոր շենք։

Ամբողջությամբ փոխարինվել ու թվայնացվել են նաև ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի համակարգերը։

Բարեկարգվել է ենթակայանի տարածքը, վերակառուցվել է պարիսպը և տեղադրվել են տեսահսկման համակարգեր։

  • Կիսվել: