հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բանկն օպերատիվ միջոցառումներ է ձեռնարկում ՀՀ տարածքում քարտերով կատարվող անկանխիկ վճարումները վերականգնելու ուղղությամբ․ ՎՏԲ-Հայաստան

Բանկն օպերատիվ միջոցառումներ է ձեռնարկում ՀՀ տարածքում քարտերով կատարվող անկանխիկ վճարումները վերականգնելու ուղղությամբ․ ՎՏԲ-Հայաստան

VISA և MasterCard վճարային համակարգերի որոշմամբ այս պահին ՀՀ տարածքում հասանելի չեն ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի կիրառմամբ որոշ գործարքներ՝ անկանխիկ վճարումներ առցանց հարթակում և խանութներում, միջոցների կանխիկացում այլ բանկերի բանկոմատներից: Այս մասին հայտնում են բանկից։

«Ընդ որում, բնականոն ռեժիմով հասանելի են՝

.կանխիկի ստացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր բանկոմատներում և մասնաճյուղերում,

.դրամական միջոցների փոխանցումը և վճարումները (կոմունալ վճարումներ, հաշիվների համալրում, վարկերի մարում և այլն) ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, Մոբայլ և Ինտերնետ բանկինգ հավելվածների, ինչպես նաև Վիդեո բանկ և Հեռախոս բանկ ծառայությունների միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն օպերատիվ միջոցառումներ է ձեռնարկում ՀՀ տարածքում քարտերով կատարվող անկանխիկ վճարումները վերականգնելու ուղղությամբ։

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի մասնաճյուղերի և բանկոմատների ամենալայն ցանցը Հայաստանում։ Երկրի տարածքում գործում են Բանկի 73 մասնաճյուղեր: Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը հասնում է 210-ի, որից 101-ը տեղադրված են քաղաք Երևանում, 109-ը՝ ՀՀ մարզերում։

ՎՏԲ Բանկը շարունակում է ստանդարտ ռեժիմով սպասարկել հաճախորդներին։ Աշխատակիցներն օպերատիվ խորհրդատվություն են տրամադրում հաճախորդներին առաջացած բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև, իրականացնում են համալիր միջոցառումներ՝ նրանց շահերը պաշտպանելու համար»,-նշվում է բանկի պաշտոնական կայքում:

  • Կիսվել: