չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բանկերը ՀՀ կառավարության օժանդակության ծրագրերով իրականացրել են 80 մլրդ դրամի վարկավորում

Բանկերը ՀՀ կառավարության օժանդակության ծրագրերով իրականացրել են 80 մլրդ դրամի վարկավորում

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում բանկերը ՀՀ կառավարության օժանդակության ծրագրերով իրականացրել են 80 մլրդ դրամի վարկավորում: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այս տարվա ֆենոմենը կայանում է նրանում, որ վարկավորման հիմնական աճն արձանագրում ենք երկու սեգմենտում՝ գյուղ և բիզնես վարկեր: Եվ աճի հիմնական դրայվերներից մեկն էլ հենց կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացումն է: Այն իրականացվում է բանկերի հետ համատեղ: Ու մենք կառավարության օժանդակության ծրագրերով մոտ 80 մլրդ դրամի վարկավորում ենք իրականացրել»,- նշեց նա։

ԿԲ նախագահը նաև ասաց, որ բանկերը ևս իրենց սեփական միջոցների հաշվի  վարկավորում իրականացում են:

«Այն մտավախությունը, որ ունենինք, թե սպառողական վարկերն արագ աճում են, ապա կարող եմ ասել, որ այդ վարկերի աճը որոշակի դանդաղում ունի։ Անցյալ տարի ավելի թույլ էին աճում բիզնես վարկերը, իսկ այս տարի՝ ավելի արագ»,- ընդգծեց Մարտին Գալտսյանը։

  • Կիսվել: