չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բանկերի հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում՝ կապված վարկերի մարման հետ. Փաշինյան

Բանկերի հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում՝ կապված վարկերի մարման հետ. Փաշինյան

Երկուշաբթի ԿԲ-ն համապատասխան նամակով դիմել է առեւտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետեւանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները: Այս մասին այսօրֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսքը, ըստ վարչապետի, զբոսաշրջության եւ ծառայությունների մատուցման ոլորտի մասին է, ինչպես, օրինակ, հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործողները, որոնց վրա կորոնավիրուսի պատճառով հաճախորդների քանակի նվազման հետեւանքները կարող են բացասական լինել:

Վարչապետը նշեց. «Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ: Բանկերն անհատական մոտեցմամբ, քննարկելով հաճախորդի հետ, կներկայացնեն վարկերի ժամկետները, կվեռրանայվեն մարման գրաֆիկները, տոկոսադրույքները կփոխվի արժույթը կամ կիրականացվեն նշված միջոցառումների համախումբ:

Նշված փոփոխությունների արդյունքում նախ չի վատանա հաճախորդների վարկային պատմությունը, ինչպես նաեւ վերջիններս կունենան անհրաժեշտ ռեսուրսներ հնարավոր ժամանակավոր խնդիրները հաղթահարելու նպատակով»:

 

  • Կիսվել: