հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է բանկերի ներկայացուցիչներին

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է բանկերի ներկայացուցիչներին

Ապրիլի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ընդունել է բանկերի ներկայացուցիչներին՝ քննարկելու վերջիններիս կողմից ՓՄՁ-ներին ուղղված ֆինանսական գործիքները և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ պետությունն առաջնային է համարում նորարար և արտահանման միտում ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծման ու զարգացման համար նպաստավոր մեխանիզմների ներդրումը։ Այդ համատեքստում հանդիպման ընթացքում քննարկվել են ՓՄՁ-ների համար առավել հասանելի ֆինանսական գործիքների, ՓՄՁ-ների վարկունակության, կարողությունների աճի հետ կապված հարցեր։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն քննարկումները շարունակական դարձնելու և համագործակցությունը խորացնելու շուրջ։

 

  • Կիսվել: