ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բանանի շուկայում գների որոշակի բարձրացումը կա. ՏՄՊՊՀ նախագահ

Բանանի շուկայում գների որոշակի բարձրացումը կա. ՏՄՊՊՀ նախագահ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանական լսումների ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց՝ կարգավորվե՞լ է բանանի շուկնn, որը նախկինում մենաշնորհային էր, և հիմա ինչ վիճակ է դաշտում:

Հարցին ի պատասխան՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ բանանի շուկայում գնի փոքր-ինչ բարձրացում է նկատվում, բայց «խաղացողների» քանակը մեծ է, և այստեղ մենաշնորհի մասին խոսք լինել չի կարող։

Նրա խոսքով, ներկայումս բանանը վաճառվում է 770, 750, 630 դրամով։

«Մի տեսակում մոտ 120-130 դրամ թանկացում է տեղի ունեցել ուսումնասիրվող ժամանակահատվածում, մյուս տեսակում՝ ավելի քիչ։ Այստեղ առաջին կնայենք, եթե ներմուծման գները բարձրացրած չլինեն, այսինքն՝ տրանսպորտային փոխադրումների գները բարձրացած չեղան, որովհետև դոլարն այդքան չի թանկացել, ուրեմն գինը պետք է նվազեր։ Բայց մենաշնորհ 100 տոկոսով չկա»,- նշեց  Գեղամ Գևորգյանը։

  • Կիսվել: