ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով 120 վարչական վարույթ է գտնվում ընթացքում

Բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով 120 վարչական վարույթ է գտնվում ընթացքում

Հաշվետու ժամանակահատվածում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 19 արձանագրություն, ընթացքում է գտնվում 120 վարչական վարույթ: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Ինչ վերաբերում է քաղաքացիների կողմից ստացված հաղորդագրություններին, հայտնեցին, որ բացօթյա ապօրինի առևտրի վերաբերյալ թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 5 հաղորդագրություն, որոնց տրվել է համապատասխան ընթացք: 

  • Կիսվել: