ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բացառել թերի նախագծերի մշակումը. բարեկարգվող տարածքներում պետք է համալիր մոտեցում ցուցաբերվի. Սարգսյան

Բացառել թերի նախագծերի մշակումը. բարեկարգվող տարածքներում պետք է համալիր մոտեցում ցուցաբերվի. Սարգսյան

Երեւանում ընթացքի մեջ է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Վեոլիա Ջուր» ընկերությանն առաջարկել է ըստ հասցեականության հեղեղատարների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել նաև քաղաքապետարանին:

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շրջայցերի միջոցով, ըստ հասցեների գրանցել խնդիրները, որպեսզի տեղումների ժամանակ հեղեղումներ չլինեն։

Ամփոփելով աշխատանքային շրջայցերի արդյունքները՝ Երևանի քաղաքապետը բարեկարգվող տարածքները ծրագրում ոչ լիարժեք ընդգրկելու վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել: Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է բացառել թերի նախագծերի մշակումը և հետևել, որպեսզի բարեկարգման ծրագրերը կրեն համալիր բնույթ:

  • Կիսվել: