կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են` դեմ են քվեարկելու կառավարության 2024 թվականի բյուջեի նախագծին։

Քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։

Դաշնակցական Արթուր Խաչատրյանը այսօր Ազգային ժողովում, ելույթ ունենալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից, նշեց, որ 2024-ի բյուջեն Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր և միջոցներ չի նախատեսում։

Դա, ըստ Խաչատրյանի, առաջին հերթին վերաբերում է անվտանգային մարտահրավերներին։

  • Կիսվել: