ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ-ում քննարկվել է դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրենքի նախագիծը

ԱԺ-ում քննարկվել է դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրենքի նախագիծը

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որովնախատեսվումէառավելարդյունավետվերահսկողությունիրականացնելդեղերիշրջանառությանշուկայում։

Նշենք, որ կառավարության հեղինակած նախագիծը խորհրդարանի այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

Նա նշեց. «Այս նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել հարկային օրենսգրքում, համաձայն որոնց` դեղերի դեղերի դրոշմապիտակով դրոշմավորման համար պարտադիր է դառնում Առողջապահության նախարարության կողմից տրված դեղերի համապտասխանության հավաստագրի համարի և հավաստագրում դեղերի հերթական համարի էլեկտրոնային կարգով գրանցումը» ։

Ասոյանի խոսքով՝ դեղերի շուկայում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ ԵԱՏՄ անդամ երկրներից, գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց փորձաքննության և նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրաշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ` որակի, անվտագության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ դեղեր։

«Առաջարկում ենք կարգավորել այս խնդիրը, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ավելի արդյունավետ վերահսկողություն դեղերի շրջանառության շուկայում»,- ասաց նա։

Նշենք, որ օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

  • Կիսվել: