չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

Հունվարի 12-ին Վահե Հակոբյանի նախագահությամբ կայացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի անդամները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթներին, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

 

Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերի մանրամասներին կարող եք ծանոթանալ` այստեղ: 

  • Կիսվել: