երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ-ն քննարկում է ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Լևոն Սահակյանի թեկնածությունը

ԱԺ-ն քննարկում է ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Լևոն Սահակյանի թեկնածությունը

Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակյանի թեկնածությունը:

Սահակյանը 2019 թվականից աշխատանքի է անցել ԱԺ-ում՝ նախ՝ որպես ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական, պատգամավորի օգնական, այնուհետև՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2021 թվականի սեպտեմբերից մինչ այսօր ԱԺ նախագահի խորհրդականն է:

Սահակյանն իր ելույթում անդրադարձավ ֆինանսական կայունության առկա վիճակին, մարտահրավերներին:

«Կենտրոնական բանկը պատշաճ մակարդակով իրագործում է  իր առջև դրված սահմանադրական նպատակները, չնայած նախորդ տարվա գնաճային բարձր ճնշումներին և համաճարակային ու ռազմական գործողությունների շոկերին»,- ասաց Սահակյանը:

2021 թվականին տնտեսության վերականգնման և գնաճի ցուցանիշներով Հայաստանը, ի տարբերություն զարգացած շատ երկրների, ավելի բարվոք տիրույթում է: 

  • Կիսվել: