ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ-ն մի շարք օրենքներ է ընդունել

ԱԺ-ն մի շարք օրենքներ է ընդունել

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: 

Կառավարության հեղինակած փաթեթով առաջարկվում է նպաստավոր պայմաններ ստեղծել կոնյակի սպիրտի արտադրություն սկսող տնտեսվարողների համար:

 «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 100 «կողմ» ձայնով:

  • Կիսվել: