ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԺ–ն 59 միավոր շարժական գույք նվիրեց Ադրբեջանի ագրեսիայից տուժած Սոթք համայնքին

ԱԺ–ն 59 միավոր շարժական գույք նվիրեց Ադրբեջանի ագրեսիայից տուժած Սոթք համայնքին

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում որոշում ընդունեց, որով Ազգային ժողովը Ադրբեջանի ագրեսիայից տուժած Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքին 59 միավոր շարժական գույք կնվիրի։ Այս առջարկով հանդես էր եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան։

Պատգամավորն այս հարցով ԱԺ աշխատակազմին էր դիմել 2022 թվականի սեպտեմբերի 28-ին` հայտնելով, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սահմանամերձ Սոթք համայնքի համայնքապետարանի շենքը թիրախավորվել և գնդակոծությունների էր ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով վնասվել է նաև շենքում առկա գույքը։

Որոշման արդյունքում Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում եղած 59 միավոր շարժական գույքը, մասնավորապես` գրասենյակային կահույք, ջահեր, 3 համակարգիչներ, տպիչ սարքեր, կնվիրաբերվեն համայնքին։

  • Կիսվել: