շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը:

Նրա թեկնածությունը ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:

Հովհաննես Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008թթ աշխատել է Կենտրոնական բանկի Վիճակագրության վարչությունում, իրականացրել է բանկերի ֆինանսական վիճակի հեռար ստուգման ֆունկցիաներ, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է Ամերիաբանկում: 2015-ին ստացել է ֆինանսական վերլուծաբանի կոչում, ներկայում էլ ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում: Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում: Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ:

  • Կիսվել: