ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խորհրդարանը հաստատեց 2022-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը

Խորհրդարանը հաստատեց 2022-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագիծը: 

Հաշվետվությունը հաստատելու մասին նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 11-ը:

«Հայաստան» խմբացության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու: Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը չէր մասնակցում քվեարկությանը:

Խորհրդարանը լիագումար նիստում բյուջեի կատարման հաշվետվությունը սկսել էր քննարկել հունիսի 14-ից: Հունիսի 15-ին արդեն նախարարների, պատգամավորների ելույթներից հետո եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: