ԱԺ-ն արտահերթ նիստը շարունակվում է. ուղիղ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ շարունակում է քննարկել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Օրինագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:
Սեւանից ջուր բացթողնելու վերաբերյալ նախագիծն Աժ –ում բուռն քննարկման առիթ դարձավ։ Ընդդիմադիրներ խմբակցությունները դեմ էին այս նախագծին։
Այնուամենայնիվ, նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 64 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։