շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԶԲ-ի միջոցով Հայաստանում բավականին շատ և բազմաշերտ ծրագրեր են իրականացվում. Գնել Սանոսյան

ԱԶԲ-ի միջոցով Հայաստանում բավականին շատ և բազմաշերտ ծրագրեր են իրականացվում. Գնել Սանոսյան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի խորհրդի գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ ներկայացուցիչների հետ ընթացիկ և հետագա համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր քննարկելու հնարավորությունը։

Նախարարն ընդգծել է, որ Ասիական զարգացման բանկի միջոցով Հայաստանում բավականին շատ և բազմաշերտ ծրագրեր են իրականացվում, որոնք կարևորվում են ՀՀ կառավարության կողմից։

Արիֆ Բահարուդինի իր հերթին նկատել է, որ համավարակից հետո Հայաստանի տնտեսությունը բավական լավ թափով վերականգնվում է և ցանկություն կա Հայաստանում շարունակել ծրագրերի իրականացումը։ Մասնավորապես հակված են շարունակել դպրոցներում սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիրը, հետաքրքրված են նաև հյուսիս-հարավ ծրագրի հարավային հատվածով, կարևորում են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը։

ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ճանապարհային ոլորտում իրականացվող ծրագրերով ԱԶԲ գործընկերների կողմից ցուցաբերված ուշադրության և հետևողականության համար։ Փոխնախարարը ներկայացրել է հեռանկարային այն ծրագրերը, որոնք մշակվում և նախապատրաստվում են նախարարության կողմից։

Եվ նախարարը, և տիկին Ղալեչյանն առանձնացրել են հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը և կարևորել ԱԶԲ ներգրավվածությունն այս ծրագրում: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ծրագրերի արդիականացման և իրականացման հնարավորությունները:

  • Կիսվել: