ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսուհետ ավտոմեքենա վաճառելիս պետք չի լինի «զրոյական տեղեկանք» տանել

Այսուհետ ավտոմեքենա վաճառելիս պետք չի լինի «զրոյական տեղեկանք» տանել

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 10-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների պետական գրանցման հետ կապված վարչարարության բարելավմանը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ սա թվայնացման լավ օրինակ է, որով մի շարք պրոցեսներ կհեշտացվեն քաղաքացիների համար:

«Հիմա շարժական գույքի պետական գրանցման դեպքում կարեւոր է, որ քաղաքացին ներկայացնի այդ գույքի հետ կապված պարտականություններ, պարտքեր չունենալու այսպես ասած, զրոյական տեղեկանք : Դրա համար մեր քաղաքացիները պարտավոր էին գնալ հմայնքապետարան կամ վարչկան ղեկավարի մոտ՝ այդ տեղեկանքը թսթային տարբերակով բերելու : Հատկապես դժվարություն է առաջանում, երբ այդ մեքենան տարբեր մարզերում է գրանցված: Նախորդ տարվանից գործարկվել է էլեկտրոնային համակարգ, որով մեր քաղաքացիները կարողանում են անշարժ գույքի հետ կապված վճարումներ իրականացնել: Հիմա մենք այդ համակարգում լրացում ենք իրականացնում եւ շարժական գույքն էլ ենք այդ բազայի մեջ մտցնում, եւ մեր քաղաքացիները, որոնք նույնիսկ ոստիկանությունում պարզեն, որ որոշակի պարտք ունեն, չեն վճարել, կարող են մի քանի րոպեում  մտնել համակարգ, արագ իրենց վճարումն անել եւ ավարտել իրենց գործը»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: