երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այսօր սկիզբ դրեցինք «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկին. Գնել Սանոսյան

Այսօր սկիզբ դրեցինք «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկին. Գնել Սանոսյան

«Այսօր սկիզբ դրեցինք «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկին։ Բավական բարդ ճանապարհ ու փուլեր անցնելուց հետո, վերջապես, «Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ»,-այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4-ի պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ ու «Թունել Սադ Արիանա» ընկերությունների միջև կնքվեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման և Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը:

«Փաստացի Երևանից մինչև Իրանի սահման սա առաջին հատվածն է, որը շուտով շինարարության փուլ կմտնի, ինչի առթիվ շատ ուրախ ենք և շատ ուրախ ենք, որ համագործակցությունը իրանական գործընկերների հետ հաջողվեց և իրանական ընկերությունները կիրականացնեն այդ հատվածի շինարարությունը», – ընդգծել է նախարար Գնել Սանոսյանը:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը ևս ողջունել է պայմանագրի ստորագրման փաստը՝ ընդգծելով, որ այն երկրները, որոնք գտնվում են «Հյուսիս–հարավ» ճանապարհին, շահագրգռված են, որ ոչ միայն ավելի շուտ կյանքի կոչվի ճանապարհը, այլ նաև նպաստի ճանապարհի երկարությամբ գտնվող երկրների միջև համագործակցությունների զարգացմանը։«Եվ պետք է առիթից օգտվել և շուտ քայլեր ձեռնարկել «Հյուսիս–հարավ» միջանցքի զարգացման ուղղությամբ»,-ասել է Մեհրդադ Բազրփաշը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ԱԺ պատգամավորներ Հայաստանից և Իրանից, այլ գերատեսչությունների ղեկավարներ և պաշտոնատար անձիք։

Возможно, это изображение 1 человек

Возможно, это изображение 9 человек, осветительное оборудование, динамик и толпа

Возможно, это изображение 8 человек

  • Կիսվել: